կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բա պետք է նահանջեն, բա ինչ պետք է անեն. Պատգամավոր Ղահրամանյանը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանման մասին

Բա պետք է նահանջեն, բա ինչ պետք է անեն. Պատգամավոր Ղահրամանյանը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանման մասին

Այս պահի դրությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունները շարունակվում են: Դրանք վերսկսվել են այսօր ժամը 12:00-ին: Ինչպես InfoPort.am-ին փոխանցեն Սյունիքից ընտրված «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որը այս պահին գտնվում է մարզում, բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև.

«Որևէ քաղաքացիական պաշտոնյա երկու կողմերից դրանց չի մասնակցում»:

Ըստ նրա իրավիճակը այս պահին մարզում հանգիստ է, իսկ բանակցությունները որոշակի հանգրվանի են հասել:

«Պայմանավորվածություններ կան, ես գիտեմ, բայց չեմ կարող ասել, դա պետք է ՊՆ-ն ասի»,- նշեց մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ, իշխանական օղակներում այս հարցի շուրջ կոնսենսուս կա` բոլորը հրաժարվում են թեմայի շուրջ մեկնաբանություններ տալուց` ուղղորդելով հարցերը ՊՆ-ին:

Հարցին, եթե այդուհանդերձ պայմանավորվածություններ կան և պատգամավորը դրանցից տեղյակ է, կարող է գոնե ասել, հույս կա, որ ադրբեջանական ստորաբաժանումը կլքի ՀՀ տարածքը, Ղահրամանյանը պնդեց.

«Իհարկե, հույսը որն է, պա պետք է լքի, բա ինչ պետք է անի»: Նշենք, որ երեկ գիշերը ադրբեջանական ստորաբաժանումը ներթափանցել է ՀՀ տարածք Սյունիքի սահմանային հատվածով և մինչ այսօր գտնվում է այնտեղ: Ներկայումս ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում ադրբեջանական ստորաբաժանումը ՀՀ տարածքից հանելու համար:

  • Կիսվել: