ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
B737-300-ը այլևս հետ չի գա Հայաստան. ավիացիոն փորձագետ

B737-300-ը այլևս հետ չի գա Հայաստան. ավիացիոն փորձագետ

B737-300-ը այլևս հետ չի գա Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

՛՛Նոր իմ Եվրոպացի գործընկերը ասեց` երբ Caspian Airlines-ի օդաչուի հետ էի խոսում`ինքը ուղղակի ծիծաղեց այն հնարավորության վրա, որ օդանավը հետ կվերադարձվի Հայաստանին։ Գնորդը արդեն վճարել է օդանավի համար։

ԱՄն Գանձապետական Դեպարտամենտի OFAC (Office of Foriegn Assets Control) գործակալությունն է սահմանում սանկցաներ տարբեր երկրների վրա, այդ թվում Պարսկական ավիացիոն ոլորտի հետ համագործող տարբեր կառույցների և մասնավոր անձանց վրա։

Ինչ բաժին կհասնի մեզ`դժվար է ասել։

Սանկցիաները լինում են ֆինանսական, շահագործողական, բանկային փոխանցումների, տեղափոխման և վիզաների տրամադրման վրա, խիստ սանկցիաների դեպքում մինչև Ինտերպոլի կողմից սանկցիան խախտած անձի կամ անձերի ձերբակալումներ ցանկացած օդանավակայաններում։

Ավիացիոն ոլորտում ներգրաված անձիք շատ ուշադիր են ԱՄՆ սանկցիաների նկատմամբ, լավատեղյակ են հետևանքներին։

Սպասենք քննության ավարտից հետո մեզ ինչ կպատուհասի՛՛,-նշել է նա։

Նշեք, որ «Ֆլայ Արմենիա» ընկերության օդանավը օրեր առաջ Մերձբալտյան երկրներից մեկից ուղևորվել է Վառնա, այնտեղից, շեղվելով չվուղուց, հայտնվել Իրանում։ Ներկայումս օդանավի ճակատագիրը անհայտ է։

  • Կիսվել: