ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը
ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորական մանդատները վերցրել են առաջին 7 թեկնածուները՝
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան


