ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Գրանցվեց ընդամենը 7 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ ԱԺ նիստը սկսելու համար քվորում չի ապահովվում:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 

  • Կիսվել: