երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱԺ նախագահը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ԱԺ նախագահը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային։ 

«Գործընկերս հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի։

Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի կարևորությունը և դրանում միջազգային գործընկերների մասնակցությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությունը, խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: