երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ-ի շրջափակումն իրագործվել է օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ. Բադասյան

ԱԺ-ի շրջափակումն իրագործվել է օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ. Բադասյան

2018-ին Ազգային ժողովի շենքի շրջափակումը եղել է հեղափոխության հերթական փուլը, որն իրագործվել է օրենքի բոլոր պայմանների ու պահանջների պահպանմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հայաստանի ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է Հայաստանում բարեփոխումներ սկսելու և նոր որակի քաղաքական իշխանություններ ձևավորելու մասով: Դրան հաջորդել են ընտրություններ, որոնք ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ որակվել են որպես ազատ ու անկախ, համապատասխան միջազգային չափանիշներին: Առաջին անգամ ժողովրդի կամքն առանց որևէ շեղումների արտահայտվել է, ինչի արդյունքում կա լեգիտիմ Ազգային ժողով»:
 
Ինչ վերաբերում է դատարանների շրջափակմանը, նախարարն ասաց, որ չակերտների մեջ է վերցնում «շրջափակում» բառը.
 
«Դա հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որպեսզի հանրության վստահությունն աճի և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն: Եթե նոր իշխանությունը նպատակ ունենար ունենալ իրենից կախված դատական համակարգ, հրապարակային կոչեր չէր անի առկա խնդիրների և դրանց լուծման մասին»:

  • Կիսվել: