ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ-ի այսօրվա նիստը կտևի մինչև ժամը 20.00-ն

ԱԺ-ի այսօրվա նիստը կտևի մինչև ժամը 20.00-ն

Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Նշենք, որ լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Առաջարկն ընդունվեց և դրեց քվեարկության: Առաջարկին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ`0, ձեռնպահ`1:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ներկայումս քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

 

  • Կիսվել: