ԱԺ հանձնաժողովների նախագահների անունները հայտնի է
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներն արդեն ընտրված են։ Քիչ առաջ ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստը, որի ժամանակ ընտրվեցին հանձնաժողովների նախագահները։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։


