չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ-ում շարունակում է աշխատանքային հանդիպումները

Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ-ում շարունակում է աշխատանքային հանդիպումները

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Թեքեյան մշակութային միության ԱՄՆ Արևմտյան ափի կետրոնական գրասենյակում հանդիպել է Թեքեյան մշակութային միության ԱՄՆ Արևմտյան ափի գործադիր քարտուղար Մայտա Քյուրեճյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց Ա. Սիմոնյանը։ Նրա հավաստմամբ՝ Թեքեյան միությունը արդեն իսկ մեկնարկել է Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակչության համար նախատեսված որոշ սոցիալական ծրագրեր՝ մասնավորապես շեշտադրելով մեղվաբուծության զարգացումը։

Բնութագրությունը հասանալի չէ

« Հանդիպում կայացավ նաև Ամերիկայի հայկական համագումարի Armenian Assembly of America Արևմտյան ափի գրասենյակի տնօրեն Միհրան Թումաջանի հետ: Պարոն Թումաջանը ներկայացրեց Ամերիկայի հայկական համագումարի վերջին տարիների գործունեությունը՝ ի մասնավորի ԱՄՆ-ում հայկական լոբբինգի դերը: Այս օրերին առիթ ունեցա ծանոթանալու նաև «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի հիմնադիրներ Աբրահամյան ամուսինների հետ: Եվ քանի որ կառույցն իր գործունեությունը ծավալում է կրթական ոլորտում, ներկայացրի Արցախի կրթության համակարգի նոր բարեփոխումները և առկա մարտահրավերները»,֊ մեզ հետ զրույցում նշեզ Ա. Սիմոնյանը և հավելեց, որ հաջողված է համարում ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան ափի կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի, տնօրեն Գոհար Ստաբոլյանի և աշխատակազմի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախի առջև ծառացած մարտահրավերները և ՀԲԸՄ-ի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: