երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այս ընտրությունը, քարոզարշավը մեզ համար առաջին հերթին քավության ճանապարհ է, մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու. Փաշինյան

Այս ընտրությունը, քարոզարշավը մեզ համար առաջին հերթին քավության ճանապարհ է, մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու. Փաշինյան

Այս ընտրությունը, քարոզարշավը մեզ համար առաջին հերթին քավության ճանապարհ է, մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու, մենք եկել ենք ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելու, ձեր նախատինքները, քննդատությունները լսելու, որովհետև սա բխում է նաև մեր քրիստոնեական էությունից։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․

«Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,-ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։

Փաշինյանը նշեց՝ դաժան փորձությունների՝ կորոնավիրուսի, պատերազմի միջով անցնելով` առաջին հերթին վերադառնում են իշխանության ձևավորման քրիստոնեական սկզբունքին․

«Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն  Աստծո, և այդ քրիստոնեդական արժեքներից է, որ մենք ասում ենք՝է հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման, որովհետև ժողովրդի կայացրած որոշումն Աստծո կայացրած որոշումն է․ եթե որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք, եթե որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք»։

  • Կիսվել: