կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խորանալու պատճառով ընտրություններ տեղի չեն ունենա

Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խորանալու պատճառով ընտրություններ տեղի չեն ունենա

ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր՝ մայիսի 23-ին կուսակցության 3-րդ համագումարին ելույթ ունենալով կարծիք հայտնեց, թե չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խորանալու դեպքում ընտրություններ տեղի չեն ունենա։

«Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ, որպեսզի գան, պատասխան տան` ինչ են քննարկում, ինչ են պայմանավորվում: Առաջարկել ենք ԱԺ-ն ընդունի փաստաթուղթ, ըստ որի երկրի ղեկավարը չի կարող ընդունի փաստաթուղթ, որը կվերաբերի մեր սահմաններին, մարդու իրավունքներին,  որը քաղաքական, ռազմական բնույթ կունենա եւ այդ փաստաթուղթը չի վավերացվի ՀՀ խորհրդարանի կողմից: Եւ ինչ, այդ հայտարարությունը խորհրդարանում տապալվեց եւ մեզ հաջողվեց, գոնե նվազագույնը քննարկման առարկա դարձնել եւ տեղեկություններ ստանալ, բայց այդ տեղեկությունները ավելի մտահոգիչ դարձան մեզ համար, ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան մենք ունեինք մինչ այդ նիստը գումարելը: Ես երբեւէ չեմ հիշում, որ Ադրբեջանի նախագահը, կամ որեւէ պաշտոնատար անձ ասի,  որ Ադրբեջանի հանրապետությունում կան Խորհրդային Հայաստանի տարածքներ, ինչու ենք մենք այդ մասին խոսում, անհասկանալի է: Իմացեք, որ այս մասով իրավիճակը շատ ծանր է եւ եթե իրավիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա: Եթե ադրբեջանցի զինվորների քանակը շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ի՞նչ ընտրությունից ենք խոսելու», - ասաց նա։

Մարուքյանի խոսքով` ընտրապայքարը տեղի է ունենալու հետեւյալ ձեւով` մի կողմն ասելու, որ նախկիններն են գալու, իսկ մյուս կողմն ասելու է, որ հեղափոխությունը վատ էր, որ եղավ, դրանից հետո պատերազմ եղավ, պարտություն եղավ:

«Այս ընտրությունը լինելու է միջանկյալ մի բան,  եւ ներկա ճգնաժամը չի հանգուցալուծվելու, որպեսզի ճգնաժամը հանգուցալուծվի, ես առաջարկել եմ բոլոր նախկին նախագահներին մի կողմ քաշվել եւ չմասնակցել ընտրություններին»,-ասաց նա` հավելելով, որ բացի նախկինից եւ ներկայից կա նաեւ այլընտրանք եւ դա իրենց ուժն է:

  • Կիսվել: