ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս ընտրություններում Սյունիքի մարզն իր պատասխանը պիտի տա Մեղրին սակարկության առարկա դարձնողներին. Փաշինյան (տեսանյութ)

Այս ընտրություններում Սյունիքի մարզն իր պատասխանը պիտի տա Մեղրին սակարկության առարկա դարձնողներին. Փաշինյան (տեսանյութ)

Այս ընտրություններում Սյունիքի մարզը՝ Ագարակը, Մեղրին, Քաջարանը, Կապանը, Գորիսը, Սիսիանը և ամբողջ Հայաստանն իրենց պատասխանը պիտի տան հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, իրենց պատասխանը պիտի տան Մեղրին սակարկության առարկա դարձնողներին, իրենց պատասխանը պիտի տան մարտի 1-ի մարդասպաններին, իրենց պատասխանը պիտի տան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ազգային հարստությունը ժողովրդից խլածներին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում իր ելույթի տեսագրությունը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք որպես արցախյան խնդրի լուծման տարբերակ առաջարկվել էր Մեղրին փոխանակել Արցախի հետ։ Քոչարյանի օրոք է սեփականաշնորհվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։

 

  • Կիսվել: