հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընտրության միջոցով հույս ունենք ձեր աջակցությամբ վերջացնել այս ներքաղաքական գզվռտոցը. Մարուքյանը՝ համակիրներին

Ընտրության միջոցով հույս ունենք ձեր աջակցությամբ վերջացնել այս ներքաղաքական գզվռտոցը. Մարուքյանը՝ համակիրներին

՛՛Լուսավոր Հայաստանը՛՛ քարոզարշավի երկրորդ օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիայի բակերում:

Ինչպես նշել է Էդմոն Մարուքյանը՝ հունիսի 20-ին որոշվելու է երկրի ապագան: Նա կոչ է արել վճռորոշ օրը տեղամաս գնալ ու քվեարկել համար 9-ի օգտին:

՛՛Այս ընտրության միջոցով հույս ունենք ձեր աջակցությամբ վերջացնել այս ներքաղաքական գզվռտոցը, հույս ունենք վերականգնել համերաշխությունը:

Համերաշխության վերականգնման «Լուսավորի» բանաձևը ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն է: Այլ կերպ հնարավոր չէ լուծել երկրի արտաքին անվտանգային հարցերը՛՛,-նշել է նա:

Նշենք նաև, որԵրևանին զուգահեռ՝ ԼՀ-ն այսօր քարոզարշավ է անցկացնում նաև Սյունիքում ու Վայոց ձորում:

 

  • Կիսվել: