Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում. Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այցելել է Ուկրաինա, որտեղ ուղեկցում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Այցից հետո Բորելն իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում՛՛։
Նա ևս մեկ անգամ նշել է լրացուցիչ 500 միլիոն եվրոյի մասին, որը հատկացվել է անցյալ ամիս Ուկրաինային զենք գնելու համար։,
Միևնույն ժամանակ Բորելը նոր պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի դեմ և նշել, որ այդ թեման կքննարկեն ապրիլի 11-ին Բրյուսելում՝ ԵՄ ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման ժամանակ։


