հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս պահին դժվար է որևէ բան ասել Զելենսկու` ՀՀ հնարավոր այցի մասին. Վլադիմիր Կարապետյան

Այս պահին դժվար է որևէ բան ասել Զելենսկու` ՀՀ հնարավոր այցի մասին. Վլադիմիր Կարապետյան

Այս պահին դժվար է որեւէ բան ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Հայաստան հնարավոր այցի մասին։ Այս մասին այսօր Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ, այնուամենայնիվ,  Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ի դեմս Գերագույն Ռադայի նախարարների եւ պատգամավորների, այցելում են Երեւան, ինչը, նրա խոսքով, անշուշտ, երկկողմ հարաբերությունների խորացման յուրատեսակ հաստատումն է։

Կարապետյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Սա խոսում է այն մասին, որ Կիեւը ցանկություն ունի խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Իհարկե, մենք չպետք է սահմանափակվենք միայն նման հանդիպումներով։ Պետք է աշխատենք ավելի բարձր մակարդակով հանդիպումներ ապահովելու ուղղությամբ՛՛:

 

 

  • Կիսվել: