երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այլեւս նպատակահարմար չգտա, որ նա աշխատի քաղաքապետարանում. Մարությանը՝ Խաչիկյանի մասին

Այլեւս նպատակահարմար չգտա, որ նա աշխատի քաղաքապետարանում. Մարությանը՝ Խաչիկյանի մասին

Երբ աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, արդյոք դա պայմանավորվա՞ծ էր երկու տարբեր գնումներում Խաչիկյանի հարազատ քրոջ որդու մասնակցության հետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հարցրեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, պատասխանելով նրա հարցին, ասաց. «Կարող եմ ասել, որ դա մի քանի պրոցեսների միքս է: Եթե մեկ բառով ասեմ՝ այլեւս նպատակահարմար չգտա, որ ինքն աշխատի Երեւանի քաղաքապետարանում»:

Դավիթ Խաժակյանի դիտարկմանը, թե քաղաքապետը «շատ թափանցիկ խուսափեց պատասխանից», Մարությանն ասաց. «Ես կարծում եմ՝ իմ պատասխանից ամեն ինչ պարզ է»:

  • Կիսվել: