կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Այդ աղմուկի շնորհիվ Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանը հովիվ է գտել․ Քերոբյան

Այդ աղմուկի շնորհիվ Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանը հովիվ է գտել․ Քերոբյան

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»,-գրել է նա։

  • Կիսվել: