կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ավինյանը և Միրզոյանը շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում

Ավինյանը և Միրզոյանը շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում

Թե պարոն Ավինյանը, թե պարոն Միրզոյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներ են, վարչության անդամներ են եւ շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում որպես ակտիվ կուսակցական: Այս մասին, այսօր ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պաշտոն են զբաղեցնելու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ԱԺ արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։ Սիմոնյանի խոսքով՝ այս պահին որեւէ բան չի կարող ասել։ 

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կառավարության կազմի հետ կապված որեւէ բան հիմա ասել չեմ կարող:

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ»:

  • Կիսվել: