հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների մրցույթ է հայտարարվել

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների մրցույթ է հայտարարվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

ՄԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022  թվականի  ապրիլի  11-ի  N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների:

Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Կազմակերպությունը և դասընթացը ցանկում ընդգրկվում են վերոնշյալ կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ դրանց ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման՝ ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

Կազմակերպությունը վերապատրաստում կիրականացնի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 4-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 367-Ա/2  հրամանով սահմանված պահանջների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին 2022 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 7-ը՝ ներառյալ,  ամեն օր՝ ժամը 9:30-18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Չափանիշներին և պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: