երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշոտյանն իր անձնական որոշմամբ չի մասնակցի ընտրություններին

Աշոտյանն իր անձնական որոշմամբ չի մասնակցի ընտրություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընտրություններին չի մասնակցի իր անձնական որոշմամբ։ Նա այս մասին ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Աշոտյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Գաղտնիք չէ, որ ես դեմ եմ եղել այս ընտրություններին իմ կուսակցության մասնակցությանը։ Մենք ընդդիմադիր ուժերով պետք է թույլ չտայինք այս ընտրությունները, ինչևէ, գնացքը գնացել է, իսկ հիմա՝ ստեղծված իրավիճակում, ընտրությունները միակ միջոցն են, որով հնարավոր է իշխանափոխություն անել՛՛։

Նա հավելել է, որ չառաջադրվելն իր անձնական որոշումն է, և ինքը շնորհակալ է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, որ հարգել է իր որոշումը:

  • Կիսվել: