երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լեհաստանում տեղական ժամանակով ժամը 07:00-ից մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքները կարող են որոշել երկրի քաղաքական կուրսը առաջիկա տարիների համար: Այս մասին տեղեկացնում է «Европейская правда»-ն։

Նշվում է, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է, քանի որ մայիսի 18-ի առաջին փուլում 13 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել գործող ձայների կեսից ավելին։

Երկրորդ փուլ են անցել լավագույն արդյունքներ ցույց տված երկու թեկնածուները, մասնավորապես՝ «Քաղաքացիական պլատֆորմ»-ից Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը հավաքել է ձայների 31,36%-ը, և Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Կարոլ Նավրոցկին, որին սատարում է «Իրավունք և արդարություն»-ը՝ 29,54%-ով։

Լեհաստանի նախագահ է դառնում այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն կհավաքի երկրորդ փուլում։

Ընտրությունների երկրորդ փուլում ձայնի իրավունք ունի գրեթե 29 միլիոն լեհ, իսկ Լեհաստանում քվեարկությունը շարունակվում է 07:00-ից մինչև 21:00-ն։ Նաև ավելի քան 700 հազար լեհ կարող է քվեարկել արտերկրում։

Երկրորդ փուլից առաջ անցկացված վերջին հարցումներից մեկի տվյալներով՝ իշխող կուսակցության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին և ընդդիմության կողմից սատարվող Կարոլ Նավրոցկին երկրորդ փուլում գրեթե հավասար հնարավորություններ ունեն, իսկ ընտրողների մասնակցությունը կարող է լինել ամենաբարձրը 1989 թվականից ի վեր։

  • Կիսվել: