Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը
Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը։
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են:
Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին: Տաթև-Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:


