կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը լրագրողներին տեղեկացրել է, որ օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման մասին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  երկօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց անվտանգության խորհրդի գրասենյակ

  • Կիսվել: