Աշխարհահռչակ հայ մարզիկները սեմինար֊ պարապմունք են անցկացրել Ստեփանակերտում
Նախօրեին Արցախի MMA-ի ֆեդերացիայի առաջարկով աշխարհահռչակ մարզիկներ Էդուարդ Վարդանյանը և Ռաֆայել Աբրահամյանը սեմինար- պարապմունք անցկացրեցին Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի մարզադահլիճում. մուտքն ազատ էր։
Պարապմունքին մասնակցեցին միայն Արցախի MMA-ի հավաքականի մարզիկները։
«Արցախի MMA-ի հավաքականի համար սեմինար-պարապմունքներ կանցկացնեն լավագույն մարզիկները, ինչը կնպաստի մարզիկների մարզական մակարդակի բարձրացմանը և փորձի փոխանակմանը», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը:
Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող մարզիկ Էդուարդ Վարդանյանը առաջին հայ մարզիկն է, որը ACA կազմակերպությունում դարձել է չեմպիոն: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:
Խառը մենամարտերի հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը 0PEN FC կազմակերպության չեմպիոն է: Նա մարզվում է «Львиное сердце» ակումբում (Մոսկվա, Ռուսաստան): Ռաֆայելը հայտնի է GFC-ի լիգայում իր ելույթներով։




