երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ․ Փաշինյան

Ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ․ Փաշինյան

Բոլոր ընտրակաշառատուները, ընտրակեղծարարները, ովքեր կփորձեն բռնանալ ժողովրդի կամքի վրա, հերթով մտցնելու ենք ծակերը: Այս մասին Ավշարում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտարկաշառքների թեմային։

«Պատերով կտանք, ասֆատլներին եք պառկելու, այդ թվում, Ավշարի այս հրապարակի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ», - հայտարարեց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է վռնդեն կեղեքող էլիտային ու ստեղծեն իրավունքի հիման վրա հաստատված էլիտա․

«Ես ասում եմ՝ պողպատե մանդատով բոլոր այդ մարդկանց՝ լինեն ՏԻՄ-երում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, նրանց նկատմամբ ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ: Զգուշացնում եմ՝ հունիսի 20-ին թավիշի ժամանակներն անցնում են, և վրա է գալիս պողպատե մանդատի ժամանակը»։

  • Կիսվել: