չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արզաքանցյանը գրաֆիկ է ներկայացրել․ Քոչարյանից ու Փաշինյանից հետո ինքն է

Արզաքանցյանը գրաֆիկ է ներկայացրել․ Քոչարյանից ու Փաշինյանից հետո ինքն է

Հունիսի 15-ին դեմոկրատիայի կողմնակիցներն և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները քաղաքական միջոցառումներ են անցկացնում Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ցուցակի առաջատար Տիգրան Արզաքանցյանը։
 
Ժամը 16-ին Երևանի փողոցներով մեկնարկելու է ավտոերթ Արցախի 1 հասցեից, իսկ Մատենադարանի շենքի մոտ ժամը 6-ին երթ է սկսվելու Երևանի փողոցներով, որն ավարտվելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ՝ հավաքով: Ժողովրդավարության կողմանկիցներ և Դեմոկրատական կուսակցության բոլոր կողմնակիցներ, մենք սպասում ենք ձեզ, քանի որ 15-րդը ՀԴԿ համարն է առաջիկա ընտրություններին: Հունիսի 15-ին Դեմոկրատական կուսակցությունը դեմ է արտահայտվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որով կասեցվել է կուսակցության ցուցակի առաջատար Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Միասին մենք հասնելու ենք ճշմարտությանը, միասին կարող ենք պաշտպանել օրենքը Հայաստանում:
 
«Հայաստանում որոշակի ուժեր տեսնում են մեր կուսակցության կողմնակիցների թվի աճ, նրանք վախենում են մեզանից, ուստի կայացնում են անօրինական որոշումներ: Երբ ձեզ ասեն, որ դա ճիշտ չէ, ցույց տվեք նրանց Google Trends- ի վերջին օրերի աղյուսակը, Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից: Մենք ուժ ենք, և նրանք վախենում են մեզանից, մենք ուժ ենք, որը մասնակցում է ընտրություններին՝ պետությունը պաշտպանելու, մեր Հայաստա՛նը պաշտպանելու համար: Բոլորդ երթի՛»,-նշված է հայտարարության մեջ:
 

  • Կիսվել: