Արշակ Սրբազանի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին. փաստաբան
Արշակ Սրբազանի գործով որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- նշել է նա:
Ըստ փաստաբանի՝ դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա, այլ կա ընդամենը ենթադրություն:
Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- հայտնել են Քննչական կոմիտեից:


