կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էկվադորի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Էկվադորի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ մեր երկրների միջպետական համագործակցության ներուժի բացահայտման համար»,- նշված է նախագահի ուղերձում:

  • Կիսվել: