Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ, հայտնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ Գրիգորյանի այցի օրակարգում է տարածաշրջանում վերջին զարգացումների և երկկողմ հարաբերությունների, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտների քննարկումը։
Ըստ Mehr գործակալության՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է տարածաշրջանային խաղաղության և կայունության համար հարևան և տարածաշրջանային երկրների հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: