երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արման Եղոյանն աչքի է ընկել դետալների հանդեպ ուշադրությամբ․ ՔՊ պատգամավոր

Արման Եղոյանն աչքի է ընկել դետալների հանդեպ ուշադրությամբ․ ՔՊ պատգամավոր

Ես և Արման Եղոյանը սովորել ենք Եվրոպագիտություն, ինչն իր մեջ ներառում է եվրոպական տնտեսագիտության և իրավագիտության ուսումնասիրություն։ Այս առարկաների քննարկումների ժամանակ նա աչքի է ընկել դետալների հանդեպ ուշադրությամբ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, երբ ներկայացնում էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի կենսագրությունը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ղազարյանին խնդրեց մասնավորեցնել, թե ինչ դետալների մասին է խոսքը։

«Եթե ծանոթ լինեք օրինակ՝ ֆրանսիացի, բրիտանացի, լեհ դասախոսների գնահատականներին ու նկարագիրներին, նրանք մասնագիտական գնահատականներում հաճախ են հանդես գալիս նման բնորոշմամբ, ինչը նշանակում է, որ ուսանողը ոչ միայն առարկայական գիտելիքները մակերեսորեն ուսումնասիրելու արդյունքում կարողացել է համապարփակ վերլուծություններ ներկայացնել, այլ դետալների համադրությամբ կարողացել է ինչ-որ մի գործընթացի մասին շատ ավելի խորը վերլուծություն ներկայացնել»,- պատասխանեց ՔՊ պատգամավորը։

 

  • Կիսվել: