երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Փետրվարի 22-ին ՀՀ-ում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վեռգառան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է դեսպան Վեռգառային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների և միջպետական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում:

Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Որպես համագործակցության հիմնական ուղղություններ ընդգծվել են առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և սպորտի ոլորտները:

Նախարար Այվազյանը և դեսպան Վեռգառան բարձր են գնահատել արգենտինահայ համայնքի դերը Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

  • Կիսվել: