չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին կհանդիպեն Բրյուսելում

Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական Միության Արևելյան գործընկերություն (ԱլԳ) ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մասնակիցները կարծիքներ կփոխանակեն գործընկերության մակարդակի բարձրացման և մարդկանց համար դա տեսանելի դարձնելու ուղիների շուրջ: Կայքը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի կառավարման և ներդրումների հարցերին, ինչպես նաև կայունության, վերականգնման և բարեփոխումների ոլորտում գործընկերության ամրապնդմանը:

Հանդիպումը կկազմակերպվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:

  • Կիսվել: