Արդյունքները պիտի ազդանշան լինեն տարբեր ուժերի ցուցակներում ներառված համայնքապետերի համար․ Թորոսյան
Արդյունքները պիտի ազդանշան լինեն տարբեր ուժերի ցուցակներում ներառված համայնքապետերի համար: Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»։


