չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Դանիելյան

Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Դանիելյան

Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

՛՛Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:

Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:
Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: