կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում մեկնարկել են հացահատիկայինների բերքահավաքի աշխատանքները

Արցախում մեկնարկել են հացահատիկայինների բերքահավաքի աշխատանքները

Արցախի հանրապետությունում մեկնարկել են հացահատիկայինների բերքահավաքի աշխատանքները:

 Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը։

«2021 թվականի բերքի տակ հանրապետության չորս շրջաններում (Ասկերան, Մարտակերտ, Մարտունի և Շուշի), առկա են 22 253 հեկտար հացահատիկի ցանքսեր, որից 10 922 հա՝ ցորեն, 9 779 հա՝ գարի, 1 552 հաճար։ Այսօրվա դրությամբ բերքահավաքն իրականացվում է երկու շրջաններում՝ Մարտակերտի և Մարտունու։ Արդեն իսկ հնձված է 248 հա բերք, որից 35 հա ցորեն, 213 հա՝ գարի։ Ցորենի համախառն բերքը կազմում է 47,5 տոննա, գարունը՝ 171,3 տոննա», - մանրամասնեց Վիլեն Ավետիսյանը:

  • Կիսվել: