ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի պատերազմի արդյունքում ամենամեծ հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել. Մակիենկո

Արցախի պատերազմի արդյունքում ամենամեծ հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել. Մակիենկո

Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն կարծիք է հայտնել, որ արցախյան պատերազմի արդյունքում ՛՛գլխավոր հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել՛՛:

Մակիենկոյի հոդվածը հրապարակվել է Ведомости-ում:

Կոնստանտին Մակիենկոն անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի. Ադրբեջանի ու ՀՀ-ի ղեկավարների միջև:

Հոդվածի հեղինակը նշել է, որ հիմնական խնդիրն այժմ ստատուս քվոն պահպանելն ու ամրապնդելն է, ինչպես նաև՝ ապահովելը դրա երկարացումը 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 5-ամյա գործունեության ժամկետի ավարտից հետո՛՛:

Նրա խոսքով՝ դա չափազանց բարդ առաջադրանք է: ՛՛Այն կախված կլինի ոչ միայն ռուսական դիվանագիտության արհեստավարժությունից և մեր զինված ուժերի հզորությունից, այլև տարածաշրջանում ուժերի ընդհանուր հավասարակշռությունից, հատկապես՝ Ռուսաստան-Թուրքիա զույգում՛՛,-գրել է Մակիենկոն:

Մակիենկոն իր հոդվածում, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծես թե պատերազմի արդյունքում ամենամեծ հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել:

Հիմքեր կան ենթադրելու, որ թուրքերը ոչ միայն ծրագրել և ղեկավարել են գործողությունները, այլև անմիջականորեն ներկա են եղել մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ: Կարգավորման արդյունքում Թուրքիայի ձեռքբերումն ակնհայտորեն հավասարազոր չէր երկրի քաղաքական ղեկավարության սպասումներին և ցուցադրած աջակցության ծավալներին՛՛:

 

  • Կիսվել: