կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պատերազմի օրերից սկսած մինչ այսօր տարբեր երկրների քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից ճանաչվում է Արցախի անկախությունը։ Այսօր Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ է քննարկվելու Ֆրանսիայի Սենատում։ 

Արցախի անկախության ճանաչման գործընթացի քաղաքական-իրավական արդյունքների թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Նրա խոսքով, Արցախի անկախության ճանաչումը քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից առավելապես քաղաքական գործընթաց է. «Միջազգային իրավունքի տեսակետից Արցախն իր անկախությունը հռչակել է իրավական գործընթացների արդյունքում դեռ 1992 սեպտեմբերի 2-ին։ Որեւէ երկիր դա կասկածի տակ չի դնում, որովհետեւ իրավական գործընթացի արդյունքում ապահովվել են մարդու հիմնարար իրավունքները՝ արտահայտվելու ազատությունը, հավաքների իրավունքը եւ այլն։ Արդյունքում, Արցախի բնակչությունն ազատորեն իր կամքն է արտահայտել է, ինչն էլ ընդունվում է միջազգային հանրության կողմից։ Երբեիցե չենք տեսնի մեկին, որն այդ գործընթացը կասկածի տակ դրած լինի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: