հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի հանձնաժողով ունենալը քաղաքական ուղերձ է աշխարհին․ Արթուր Վանեցյան

Արցախի հանձնաժողով ունենալը քաղաքական ուղերձ է աշխարհին․ Արթուր Վանեցյան

Խորհրդարանում Արցախի մշտական հանձնաժողով ունենալը բովանդակային հարց չէ միայն, այլև քաղաքական ուղերձ է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպային, Թուրքիային և Ադրբեջանին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«ԱԺ-ում իմ առաջին ելույթն ամենակարևոր հարցերից մեկի մասին է՝ վերքերի մեջ արնաքամ եղող Արցախի։ Իմ նախաձեռնությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է խորհրդարանում ստեղծել Արցախի մշտական հանձնաժողով, որին միացել է «Հայաստան» խմբակցությունը։

44-օրյա պատերազմը մեզ ստիպում է ունենալ այդպիսի հանձնաժողով։ Սա միայն բովանդակային հարց չէ, այլև քաղաքական ուղերձ է միջազգային հանրությանը։ Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ չենք մոռացել Արցախի մասին, ձեռքներս Արցախից չենք լվացել»,- ասաց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: