կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ․ Փաշինյան

Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ․ Փաշինյան

Հենց առաջիկա օրերին մենք քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման մասին։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

"Վաղը ունենք պլանավորված միջոցառում, և ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին",- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: