ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանը

ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանը

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանը, տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս անգամ Մոսկվա չի մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետությունը հանդիպմանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,- ասել է Պատրուշեւը՝ բացելով հանդիպումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: