կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհնար է նման հանրային պահանջը չբավարարել. Քոչարյանը` սորոսական կազմակերպությունների փակման պահանջի մասին

Անհնար է նման հանրային պահանջը չբավարարել. Քոչարյանը` սորոսական կազմակերպությունների փակման պահանջի մասին

Կա նման գործունեությունը դադարեցնելու հանրային պահանջ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հանրապետությունում սորոսական կազմակերպությունների գործունեության մասին հարցին։

«Կա նման գործունեությունը դադարեցնելու հսկայական հանրային պահանջ։ Անհնար է նման հանրային պահանջը չբավարարել»,- ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է գտնել իրավական ճանապարհ, եւ դա անել արագ։

«Կազմաքանդիչ գործունեության հետեւանքները չափազանց ծանր են»,- ընդգծել է նախկին նախագահը։

  • Կիսվել: