չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Անգելա Մերկելը պետական միջոց չի ծախսում իր արտաքնի համար, իսկ Աննա Հակոբյանը 40 հազար դոլար է ծախսել. Աշոտյան

Անգելա Մերկելը պետական միջոց չի ծախսում իր արտաքնի համար, իսկ Աննա Հակոբյանը 40 հազար դոլար է ծախսել. Աշոտյան

Անգելա Մերկելի ամուսինն արդյո՞ք պետական բյուջեից փող ծախսում է իր արտաքին տեսքի համար, եթե այո, ինչքան է ծախսում: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը։

«Երբ վարչապետի տիկինը հաստատեց այն, որ մեկ տարվա մեջ պետական բյուջեից 40 հազար դոլար է ծախսել իր արտաքին տեսքի համար, ինձ հետաքրքրեց, մտա փորփրեցի։ Պարզվեց, որ անգամ Անգելա Մերկելը, լինելով կանցլեր, իր անձնական կյանքի վրա պետական միջոց չի ծախսում»,-նշեց նա:
 
Բանախոսի խոսքերով, եթե նախկինում որոշ շրջանակներ քննադատություններին պատասխանում էին, որ պետք է ժամանակ տալ աշխատելու համար, հիմա ասում են, որ իշխանություններն, ինչ անում են, լավ են անում:
 

Աշոտյանը վստահ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը 35-37 տոկոս է. «2020 թվականին պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կփոխեն քաղաքական դաշտի տրամաբանությունը: Արցախյան բանակցությունների բեռի տակ մնացող իշխանությունները պարտավոր են օր առաջ փոխել քաղաքական կոնֆիգուրացիան: Նրանք պետք է այդ բեռը կիսեն այն ուժերի հետ, որոնք իրենցից ավելի շատ են հասկանում խնդրից»:

  • Կիսվել: