հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շնորհավորում եմ, մարդու ծննդյան օրն է այսօր․ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանին և անդրադարձավ նրա կալանավորմանը

Շնորհավորում եմ, մարդու ծննդյան օրն է այսօր․ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանին և անդրադարձավ նրա կալանավորմանը

Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և պատասխանեց նրա կալանքին  վերաբերող հարցին։

«Մարդու ծննդյան օրն է, շնորհավորում եմ ու բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն է այսօր։  Ես ինչ կապ ունեմ այդ մարդկանց կալանքի հետ։ Ասում են ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, դրանից առաջ կալանվորվեր, կասեին ընտրություններից առաջ կալանավորվեց։

Հիմա հարցն այն է՝ մարդը կատարե՞լ է ինչ-որ արարք, որը քրեական օրենսգրքով  պետք է հասցեագրվի, կալանքն էլ խափանման միջո՞ց է, թե դատավճիռ։ Այո, ոչ ոքի մեղքը ապացուցված չէ, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռ։ Ես բան չունեմ մեկնաբանելու այս հարցով։ Կամ, որ ասում եք քաղբանտակյալ, ի՞նչ նկատի ունեք, բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը շրջանցեց լրագրողի դիտարկումը, որ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի մեջ մեղադրվող անձն ազատության մեջ է, իսկ իր հետ քաղաքական հակադրումներ ունեցող անձինք՝ կալանավորված։

«Նոյեմբերի 9-ից հետո ինձ մեղադրում էին Շուշին հանձնելու հարցում, ես էլ ասում էի՝  պետք է քննվի։ Եղավ կալանավորված անձ, սկսվեցին կալանավորված անձնավորությանը պաշտպանող հայտարարություններ։ Հիմա Շուշիի անկման դրվագը ուզո՞ւմ եք քննվի, թե՝ ոչ, թե ուզում եք քննվի այն դեպքում, եթե պարզվի՝ ես եմ մեղադրյալը։ Ինձ եք չէ մեղարդում հողերը հանձնելու մեջ, ես էլ ասում եմ՝ պատերազմական բոլոր դրվագները պետք է քննվեն։ Եթե եղել է Արեգասարի դրվագը, երբ հրամանատարն ասել է՝ պետք է հանձնեք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը, դա ուզո՞ւմ ենք քննվի, թե ոչ, թե եթե հրամանը ես չեմ տվել, ուրեմն չարժի, որ քննվի»,- նշեց նա։

  • Կիսվել: