երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է. Փաշինյան

ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է. Փաշինյան

ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է․ Փաշինյան ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Այս մասին իր Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնվորապես նշել է․ «Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։ Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլեւս երբե՛ք»։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել էր. «Հիրավի պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»:

Նշենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ մի քանի սենատորներ վետո էին դրել՝ արգելափակելով դրա քննարկումը Սենատում: Այսօր, սակայն, Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

 

  • Կիսվել: