կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դևին Նունյեսը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա կոչն իր թվիթերյան էջում տեղադրել է Հայ դատի հանձնախումբը:

«Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին ՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է Նունյեսը:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում այսօր քննարկումներից հետո քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

  • Կիսվել: