շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը. Բլինքեն

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանից 15 հայ ռազմգերիների վերադարձին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ իր կենսական դերի համար, այն նպաստել է կողմերի քննարկումներին: Նման քայլերը տարածաշրջանի բնակիչներին կմոտեցնեն այն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: 

  • Կիսվել: