կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալիևը զանգահարել է Պուտինին

Ալիևը զանգահարել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռախոսարույցի ընթացքում քննարկվել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու ուղղությամբ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

՛՛Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկերոջն Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները շեշտել են, որ դիտարկման կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելուն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Պուտինն ու Ալիևն ընդգծել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպման կարևորությունը՝ նվիրված նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ:

 

  • Կիսվել: