կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը և Փաշինյանը պատրաստ են հասնել խաղաղության պայմանագրի. Պեսկով

Ալիևը և Փաշինյանը պատրաստ են հասնել խաղաղության պայմանագրի. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են խաղաղ բանակցություններն ավարտին հասցնելու և միասնական խաղաղության պայմանագրի հասնելու պատրաստակամություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

՛՛Ի՞նչ հակամարտող կողմերը։ Նրանք արձանագրում են խաղաղ բանակցությունների ավարտի, միասնական փաստաթղթի, խաղաղության պայմանագրի հասնելու լիակատար պատրաստակամություն, ոչ մի ռիսկ չկա՛՛,-ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ռիսկայի՞ն չէ արդյոք երկրների ղեկավարներին Պետերբուրգ հրավիրելը:

Նշենք, որ Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: