կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը Զեմֆիրա Միրզոևային հորդորել է ակտիվ լինել ասորական համայնքի շահերը ներկայացնելու գործում

Ալեն Սիմոնյանը Զեմֆիրա Միրզոևային հորդորել է ակտիվ լինել ասորական համայնքի շահերը ներկայացնելու գործում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել  պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:

Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին և պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավված լինել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոևան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան՝ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:

  • Կիսվել: