երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի իր գործընկերոջը՝ խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի իր գործընկերոջը՝ խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ:

Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:

  • Կիսվել: